24/02/2010 13:22
«Գազի սակագինը հնարավոր է տեղավորվել 96 հզ. դրամի մեջ»
«Գազի սակագինը հնարավոր է տեղավորվել 96 հզ. դրամի մեջ, առանց բարձրացնելու»,- այսօր ասուլիսում հայտարարեց ՀԱԿ անդամ, նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը` պատասխանելով Aysor-ի հարցին, թե որքա՞ն է գազի իրական գինը:
Հ. Բագրատյանի խոսքով, ստույգ հաշվարկի համար հարկավոր են հաշվիչներ, տվյալներ և այլն: Ըստ նրա, այդ պարագայում հնարավոր է էլեկտրաէներգիայի գնի իջեցում:
«Գուցե դեռ բարձրանա, բայց շատ չնչին: Բայց լրջորեն կբարձրանա ցեմենտի գործարանների համար, որոնք մեծ հարաված են հասցրել հանրապետության տնտեսությանը»,- ասաց Հ. Բագրատյանը` հավելելով, որ, իր գնահատմամբ, տնտեսության 2009 թ. 22 % անկումը մեծ չափով պայմանավորված է հենց այդ գործարաններով:
Հ. Բագրատյանը տեղեկացրեց, որ գազի թանկացման խնդիրը մարտի 1-ին ՀԱԿ-ի հանրահավաքի հիմնաքարն է լինելու :