24/02/2010 11:39
Մեկնարկել է ՀՀ գլխավոր դատախազության կոլեգիայի նիստը
Մեկնարկել է ՀՀ գլխավոր դատախազության կոլեգիայի նիստը: Օրակարգում մեկ հարց է քննարկվում. 2009 թվականի դատախազական համակարգի աշխատանքների ամփոփումը:
ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը նիստի սկզբում հայտնեց, որ զեկույցները կլինեն նվիրված դատախազական գործառույթներին. «Ակնկալվում է, որ զեկույցներն ավելի շատ անդրադարձ կանեն թերություններին և հիմնախնդիրներին` զերծ մնալով զուտ վիճակագրական տվյալներ ներկայացնելուց»:
Կոլեգիայի նիստին մասնակցում են քննչական վարչությունների պետերը, ՀՀ Ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը, ԱԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանը:
Այս պահին զեկույցով հանդես է գալիս ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Մնացական Սարգսյանը, ով նշեց, որ Հանրապետությունում 2009 թվականի ընթացքում հանցավորության վիճակի, հանցագործությունների կատարմանը նպաստող հանգամանքների ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ 2008 թվականի համեմատությամբ 2009 թվականին 54,6 %-ով աճել է արձանագրված հանցագործությունների թիվը` 14 339 դեպք 9 271-ի դիմաց: Միաժամանակ, ըստ Մնացականյանի, նաև աճել է բացահայտման ցուցանիշը: