24/02/2010 11:00
Թուրքիայում սկսվել են պետհեղաշրջման գործով լսումները
Թուրքիայում սկսվել են պետական հեղաշրջման գործով լսումները: Ամբաստանյալի աթոռին են հայտնվել թուրքական բանակի սպաներ, պահեստային գեներալներ և ծովակալներ: Զինվորականները մեղադրվում են իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությանը իշխանազուրկ անելու մտադրության մեջ:
Ըստ քննության վարկածի, զինվորական հրամանատարությունը 2003 թվականին նախապատրաստել է «Բալօզ» («Մուրճ») օպերացիան, որի նպատակն էր իշխող կուսակցության ղեկավարության հրաժարականը, քանի որ այն խանգարում է երկրի աշխարհիկ վարչակարգին:
Մեղադրող կողմը գտնում է, որ սպաները նախապատրաստվում էր ահաբեկչություն իրականացնել մզկիթներում, ինչը կբերեր Թուրքիայում արտակարգ իրավիճակի հայտարարմանը:
Իր հերթին թուրքական բանակի Գլխավոր շտաբը հերքում է մեղադրանքներն ու հայտարարում , որ դրանք շինծու են:
Հիշեցնենք, որ հեղաշրջում նախապատրաստելու մեղադրանքով ձերբակալվել են Թուրքիայի ԶՈՒ Գլխավոր շտաբի պետի նախկին տեղակալ, 1-ին Բանակի հրամանատար, պահեստազորում բանակի գեներալ Էրգին Սայգունը, ՌՕՈՒ նախկին հրամնատար, պահեստազորային բանակի գեներալ Իբրահիմ Ֆըրթընը, ՌԾՈՒ նախկին հրամանատար, պահեստազորային ծովակալ Օզգեն Օմեկը, պահեստազորային գեներալ Էնգին Ալանը և 10 գնդապետներ: