25/02/2010 14:47
Կեղծ ահազանգ. պարզաբանում է Փրկարար ծառայությունը
Այսօր, ժամը 11:36-ին ոստիկանության հերթապահից տեղեկություն է ստացվել, որ անհայտ քաղաքացի է ահազանգել ու տեղեկացրել, որ Պետական եկամուտների կոմիտեի շենքում ռումբ է տեղադրված, որը պայթելու է ժամը 13:00-ին:
Դեպքի վայր են մեկնել հրշեջ մեկ մարտական հաշվարկ և հատուկ ջոկատի փրկարարները: Տեղյակ են պահվել նաև պաշտպանության նախարարությունը, շտապօգնության և ազգային անվտանգության ծառայությունները:
Հարակից շենքերի բնակիչներն ու հիմնարկների աշխատակիցները տարահանվել են անվտանգ գոտի, տարածքը` շրջափակվել: Դեպքի վայրում աշխատել են ԱԱԾ և ՊՆ ակազերծման մասնագետներն ու կինոլոգները:
Իրականացված որոնողական աշխատանքների արդյունքում ռումբ չի հայտնաբերվել:
Ժամը 14.25-ին հայտարարվել է աշխատանքների ավարտ:
Այս մասին տեղեկացնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության Հայաստանի փրկարար ծառայության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից: