25/02/2010 13:33
Ռումբ ՊԵԿ-ում. ահազանգի աղբյուրը դեռևս ճշտված չէ
Aysor-ը քիչ առաջ տեղեկացրեց, որ այսօր` 11:45 սահմաններում ոստիկանությունն ահազանգ է ստացել այն մասին, որ ՀՀ պետական եկամուտների կոմիտեի շենքում `Մ.Խորենացի 5 հասցեում, ռումբ է տեղադրված, որը պետք է գործարկվի ժամը13.00-ին:
Ինչպես Aysor-ին տեղեկացրեց Պետեկամուտների կոմիտեի մամլո խոսնակ Նելլի Մանուչարյանը, այս պահի դրությամբ շենքի աշխատակիցներն ազատել են շենքի տարածքը: Պետեկամուտների կոմիտեի շենքի տարածքում ներկայում աշխատում են ոստիկանական և փրկարար ծառայության ուժերը: Ինչպես նաև դեպքի վայր են ժամանել հրշեջ և շտապօգնության ծառայությունների աշխատակիցները:
Ահազանգի աղբյուրը դեռևս ճշտված չէ: