25/02/2010 12:31
Սերեբրակյանը չհաղթահարեց մրցատարածությունը
Վանկուվերում շարունակվող ձմեռային օլիմպիական խաղերի հերթական օրը` փետրվարի 24-ին Հայաստանի մարզիկներից ելույթ ունեցավ լեռնադահուկորդուհի Անի Մաթիլդա Սերեբրակյանը: Հսկա ոլորավայրէջք մրցաձևին մասնակցած 86 մարզուհիներից 16-ը չկարողացան հաղթահարել մրցատարածությունը: Նրանց թվում էր նաև Սերեբրակյանը:
Օլիմպիական չեմպիոնի պատվին արժանացավ իտալուհի Դենիս Կարբոնը: Սերեբրակյանի հաջորդ ելույթը նշանակված է փետրվարի 26-ին, իսկ Արսեն Ներսիսյանինը ` փետրվարի 27-ին: Նրանք իրենց ուժերը կփորձեն ոլորավայրէջք մրցաձևում: Ավելացնենք միայն, որ Արսեն Ներսիսյանը նույնպես հսկա ոլորավայրէջք մրցաձևում չէր հաղթահարել մրցատարածությունը: