26/02/2010 15:17
Ձեռնամարտի միջազգային մրցաշարին 3 հայ մարզիկներ կմասնակցեն
2010 թ. փետրվարի 27-ին Մոսկվայում 15 երկրների մարզիկների մասնակցությամբ տեղի կունենա ձեռնամարտի միջազգային մրցաշար: Հայաստանի սամբոյի ֆեդերացիան Ռուսաստանի մայրաքաղաք է գործուղել 65 կգ քաշային կարգում հանդես եկող Սամվել Ալոյանին, 70 կգ քաշային Վահան Գևորգյանին և 75 կգ քաշային Վարդան Հովհաննիսյանին:
Ինչպես տեղեկացնում են սամբոյի ֆեդերացիայից, հայկական մարզական պատվիրակությունը ղեկավարում է Միքայել Հայրապետյանը: