26/02/2010 12:56
Սկանդալ.Ամերիկյան բանկերը խառնված են Հունաստանի ճգնաժամում
Հունաստանի ֆինանսական ճգնաժամի պատմության մեջ ամերիկյան «հետք» է հայտնաբերվել: ԱՄՆ կառավարությունը կասկածում է, որ երկրի բանկերը, այդ թվում` Goldman Sachs-ը, օգնել են Հունաստանին` քողարկելու տնտեսական անհարթությունները:
Դաշնային Պահուստային Համակարգի նախագահ Բեն Բերնանկեն նախօրեին ԱՄՆ Կոնգրեսում հայտարարել է, որ մտադիր է պարզել` թե ինչպիսի՞ դեր են խաղացել ամերիկյան բանկերը Հունաստանի ճգնաժամում:
Որոշ գնահատականներով հիշյալ գործողությունները կարող էին օգնել Հունաստանին` 2,5 մլրդ եվրոյով նվազեցնելու պետական պարտքի չափը:
Բերնանկեի խոսքերով, ԱՄՆ արժեթղթերի և բորսաների հարցերով հանձնաժողովը նույնպես հետաքրքրություն է ցուցաբերել այս հարցի շուրջ: «Ակնհայտ է, որ այդ ֆինանսական գործիքների ոչ ճիշտ ուղղվածությունը լիովին կարող էին կրախի առաջ կանգնեցենել ոչ միայն որևիցե կազմակերպության, այլ մի ողջ երկրի: Նման պրակտիկան կործանարար է»,-փոխանցում է «К2Капитал» թերթը:
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը իր հերթին հայտարարել էր, որ եթե պարզվի, որ ինչ-որ բանկեր օժանդակել են Հունաստանին` ծածկելու ֆինանսկան խնդիրները, դա իսկական սկանդալ կլինի: