26/02/2010 12:52
Թուրքիայում կձերբակալվի ևս 11 մարդ
Ստամբուլի դատարանը որոշում է կայացրել 2003 թվականին հեղաշրջում նախապատրաստելու մեջ մեղադրվող 11 հոգու, այդ թվում` ինը գործող և երկու պատոնաթող զինվորականների ձերբակալության մասին:
Ինչպես հայտում է ՌԻԱ Նովոստի-ն, հղում անելով տեղական ԶԼՄ-ներին, երկուշաբթի օրը կալանավորված 49 անձանցից ընդհանուր առմամբ 31 զինվորականի ձերբակալության օրդեր է տրվել:
Հիշեցնենք, որ երեկ երեկոյան դատարանը կալանքից ազատել է երեք նախկին բարձրաստիճան զինվորականների` ՌԾՈւ և ՌՕՈւ նախկին գլխավոր հրամանատարներին, ինչպես նաև` Առաջին դաշտային բանակի նախկին հրամանատարին: