01/03/2010 10:53
Ճ/Ո. Ձյո՞ւն կա, որ փակ ճանապարհ լինի, բոլոր ճանապարհները բաց են
«Որտե՞ղ է ձյուն եկել, որ փակ ճանապարհ լինի: Հանրապետության բոլոր ճանապարհները նորմալ և անցանելի են, փակ ճանապարհներ չկան»,- այսպես Aysor-ին պատասխանեց Ճանապարհային ոստիկանության հերթապահ Մանուկյանը:
Դիտարկմանը, որ ճանապարհները փակ կարող են լինել նաև այսօր անցկացվելիք հանրահավաքի պատճառով, Մանուկյանն ասաց, որ իրենք միայն անցանելիության մասով կարող են հաղորդել:
«Դա արդեն այնպիսի հարց է, որ դուք տեղում պետք է գնաք և պարզեք, մենք նման հարցերով պատասխան չունենք»,- խորհուրդ տվեց նա:
Ճ/Ո թեժ գծի աշխատակիցը ևս հավաստեց, որ որևէ խցանման կամ փակ ճանապարհի մասին հաղորդում չեն ստացել: