02/03/2010 09:51
Լոնդոնում ձերբակալել են Բոսնիայի նախկին նախագահին
Լոնդոնի «Հիթրոու» օդանավակայանում նախօրեին ձերբակալվել է Բոսնիայի նախկին նախագահ Էյուպ Գանիչը, ով մեղադրվում է Սերբիայի դատարանի կողմից` 1990-ականներին Բալկաններում տեղի ունեցած կոնֆլիկտի ժամանակ ռազմական հանցագործություններ կատարելու մեջ:
Ինչպես հայտնում է Լենտա.ռու-ն, վկայակոչելով Ֆրանս-Պրեսս գործակալությանը, 63-ամյա Գանիչը ձերբակալվել է «Սերբիայի իշխանությունների կողմից հղված էքստրադիացիայի հարցման» հիման վրա:
Նախկին նախագահը մեղադրվում է վիրավոր զինծառայողներին սպանելու մեջ, ինչը հակասում է Ժնևյան հռչակագրերին:
Սպասվում է, որ Գանիչին կփոխանցեն Սերբիայի իշխանություններին` վերջիններիս կողմից Մեծ Բրիտանիային էքստրադիցիայի վերաբերյալ բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացնելուց հետո: