02/03/2010 15:37
Մոսկվա կմեկնեն Հայաստանի 5 մարզիկներ
2010 թ. մարտի 24-27-ը Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք Մոսկվայում տեղի կունենա մարզական և մարտական սամբոյի աշխարհի գավաթի` Ա. Խառլամպիևի հիշատակին նվիրված տղամարդկանց և կանանց փուլային մրցաշարը, որում Հայաստանը կներկայացնեն 48 կգ քաշային կարգում հանդես եկող Ժաննա Վարդանյանը, 68 կգ քաշային Վաչիկ Վարդանյանը, 74 կգ քաշային Աշոտ Դանիելյանը և 90 կգ քաշային Արմեն Իսպիրյանը:
Հայկական պատվիրակությունը կգլխավորի Հայաստանի սամբոյի ֆեդերացիայի նախագահ Լևոն Հայրապետյանը: