02/03/2010 14:47
Բաքվեցի հակերների գրոհել են Xocali.net կայքը
Մարտի 1-ի լույս 2-ի գիշերը Xocali.net կայքը հակերային հարձակման է ենթարկվել: Գրոհը իրականացվել է 81.17.90.144 ցանցային IP-հասցեից, որը պատկանում է Bakinternet Network ինտերնետ-պրովայդերին` գրանցված Բաքու քաղաքում:
Նշենք, որ ադրբեջանական քարոզչական մեքենայի նենգափոխություններն ու կեղծիքները բացահայտող Xocali.net կայքը սկսել է գրոհվել արդեն իսկ իր շնորհանդեսի օրվանից` փետրվարի 24-ից: Սակայն հարձակումներն առավել զանգվածային դարձան, երբ ադրբեջանական ԶԼՄ-ների կողմից կայքը կոտրելու ուղղակի կոչ տարածվեց: Զուգահեռաբար, լրատվամիջոցները տարածում էին Ադրբեջանի ԱԳՆ մամլո ծառայության ղեկավար Էլհան Պոլուխովի` Ադրբեջանի քաղաքացիներին ուղղված կոչը` ավելի ակտիվ լինելու Ինտերնետում հայերին հակազդելու գործում:
Հիշեցնենք, որ կայքեր արգելված մուտքի փորձը քրեական հանցագործություն է, այդ թվում` և Ադրբեջանում:
«Այլատյացության կանխարգելման նախաձեռնությունը» հայտարարում է, որ անկախ դեպի Xocali.net կայք մուտքն արգելափակելու փորձերից` նշված կայքում զետեղված տեղեկատվությունը, ինչպես նաև ադրբեջանական քարոզչության այլ կեղծարարությունների վերաբերյալ տեղեկատվությունը կշարունակի տարածվել բոլոր տեղեկատվական ալիքներով:
Հիշեցնենք, որ Xocali.net կայքը, որի շնորհանդեսը կայացավ փետրվարի 24-ին Երևանում, իրենից ներկայացնում է համալվող տեղեկատվական շտեմարան, ուր ադրբեջանական և միջազգային աղբյուրների հիման վրա ներկայացված են ադրբեջանական նենգափոխություններն Աղդամի ոբբերգական դեպքերի վերաբերյալ, որոնց հետևանքով 1992 թ. փետրվարի 26-ին զոհվեցին Խոջալուի խաղաղ բնակիչները: