04/03/2010 12:37
Մոսկվայում մահացել է Աբխազիայի առաջին նախագահը
Այսօր առավոտյան Մոսկվայի Կենտրոնական կլինիկական հիվանդանոցում կյանքի 65-րդ տարում իր մահկանացուն է կնքել Աբխազիայի առաջին նախագահ Վլադիսլավ Արձինբան:
«Օրերս ՌԴ արտակարգ իրավիճակների նախարարության հատուկ օդանավով /Վ. Արձինբային/ ծանր վիճակում տեղափոխվել էր Սուխումիից Մոսկվա: Բայց մինչև վերջին պահը նա չէր կորցրել գիտակցությունը», - նշել է Վ. Արձինբայի այրի Սվետլանա Արձինբան:
Վլադիմիր Արձինբան տառապում էր երկարատև հիվանդությամբ և պարբերաբար բուժում էր անցնում Մոսկվայում, Իսրայելում: