04/03/2010 14:08
ՎԶԵԲ-ը 2010թ-ին Հայաստանին կտրամադրի ավելի քան 200 մլն դոլար
«Այս տարի Վերակառուցման և զարգացման բանկը (ՎԶԵԲ) Հայաստանում նախատեսում է իրականացնել 150 մլն դոլար ընդհանուր արժողությամբ ծրագրեր,- այս մասին այսօր Ամերիաբանկի հետ 10 մլն դոլար արժողութամբ վարկային պայմանագրի կնքման ժամանկ ասաց ՎԶԵԲ հայաստանյան գրասենյակի ղեկավար Վալերիու Ռազլոգը: Նա միաժամանակ նշեց, որ հնարավոր է` նախանշված գումարին ավելանա նաև 80 մլն դոլար:
ՎԶԵԲ ղեկավարը, անդրադառնալով Հայաստանում այս տարի սպասվող տնտեսական ցուցանիշներին, նկատեց, որ իրենց կանխատեսումներով ՀՆԱ աճը կկազմի 2%: Վ.Ռազլոգը ավելացրեց նաև, որ նման իարվիճակներում կանխատեսումներ անելը բավական ռիսկային է: