04/03/2010 10:37
Վրացի և ամերիկացի ծովայինները վարժվում են Բաթումիում
ԱՄՆ-ի «Ջոն Հոլի» հետախուզանավը, որի անձնակազմը բարեկամական այցելությամբ գտնվում է Վրաստանում, նախօրեին մասնակցություն է ունեցել վրացական ափային պաշտպանության ուսումնավարժություններին:
Ինչպես հաղորդում է «Ինտերֆաքսը», հղում կատարելով Վրաստանի սահմանային ոստիկանությանը, ուսումնավարժությունների շրջանակում, որոնք անցկացվում են Բաթումիում, մշակվել են որոնողափրկարարական, հետախուզման և խախտումների հայտնաբերման գործողությունների ծրագրեր:
Աղբյուրը տեղեկացնում է, որ «ուսումնավարժություններն անցկացվելու են 2 օր»: