05/03/2010 11:33
Թուրքիայի նախագահն արձագանքել է Բանաձևի հաստատմանը ԱՄՆ-ում
Թուրքիան պատասխանատվություն չի կրի բացասական արդյունքի համար, որը ծագել է ԱՄՆ Կոնգրեսի հանձնաժողովում հայկական բանաձևի ընդունմամբ: Այս մասին ինչպես հաղորդում է Associated Press-ը, հայտարարել է Թուրքիայի նախագահ Աբդուլլա Գյուլը` Անկարայում մեկնաբանելով ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում ընդունված հայերի Ցեղասպանության մասին բանաձևը:
Հիշեցնենք, նախօրեին ԱՄՆ Կոնգրեսի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում ընդունվել է Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ թիվ 252 բանաձևը:
«Ես հայտարարում եմ, որ նման որոշումը, ունենալով քաղաքական ենթատեքստ, անարդար է պատմության և պատմության գիտության առջև»,- նշել է թուրքական հանրապետության ղեկավարը: