06/03/2010 14:23
23 հայ շախմատիստներ` Եվրոպայի առաջնություններում
Այսօր խորվաթական Ռիեկա քաղաքում կմեկնարկեն Եվրոպայի շախմատի տղամարդկանց և կանանց անհատական առաջնությունները, որոնց կմասնակցեն Հայաստանի 18 ներկայացուցիչներ: Խոսքը Վլադիմիր Հակոբյանի, Գաբրիել Սարգսյանի, Արման Փաշիկյանի, Տիգրան Լ. Պետրոսյանի, Զավեն Անդրիասյանի, Հրանտ Մելքումյանի, Արտաշես Մինասյանի, Ավետիք Գրիգորյանի, Սամվել Տեր-Սահակյանի, Ռոբերտ Հովհաննիսյանի, Դավիթ Պետրոսյանի, Վահե Բաղդասարյանի, Վլադիմիր Պողոսյանի, Լիլիթ Մկրտչյանի, Էլինա Դանիելյանի, Լիլիթ Գալոյանի, Նելլի Աղինյանի և Անահիտ Խառատյանի մասին է:
Եվրոպայի տղամարդկանց և կանանց առաջնությունների մասնակիցների թվում կլինեն նաև սփյուռքահայ շախմատիստներ Սերգեյ Մովսիսյանը (Սլովակիա), Դավիթ Հարությունյանը (Վրաստան), Սերգեյ Գրիգորյանցը (Ռուսաստան), Էլմիրա Սկրիպչենկոն (Ֆրանսիա) և Եվգենյա Դոլուխանովան (Ուկրաինա):