08/03/2010 14:26
Վիկ Դարչինյան. «Դոները վախենում է ինձանից»
Պրոֆեսիոնալ բռնցքամարտի երկրորդ թեթևքաշային կարգում WBC-ի և WBA-ի վարկածներով աշխարհի չեմպիոն Վիկ Դարչինյանը կարծում է, որ Նոնիտո Դոները, ով WBA-ի վարկածով աշխարհի ժամանակավոր չեմպիոնն է, վախենում է իր հետ ռևանշի մրցամարտ անցկացնել: Հիշեցնենք, որ հայ բռնցքամարտիկը նոր է պաշտպանել իր կոչումները հավակնորդ Ռոդրիգո Հերրերոյի հետ մենամարտում` հաղթելով մրցավարների միաձայն որոշմամբ:
«Ես չեմ կարծում, որ նա պատրաստվում է մենամարտել ինձ հետ: Ահա իմ չեմպիոնական գոտիները: Եթե նա մեկ անգամ նոկաուտի է ենթարկել ինձ, ապա ինչո՞ւ չի պատրաստվում դրանք խլել ինձանից: Չեմ ուզում այլևս հնչեցնել նրա անունը: Դա անարդար է: Ես ուզում եմ բարձրանալ քաշային կարգում և մենամարտել լավագույն չեմպիոնների հետ»,- Վիկ Դարչինյանի խոսքերը մեջբերել է «Boxingscene»-ն: