09/03/2010 13:04
Գրական-երաժշտական ցերեկույթ` «Աբովյան» ՔԿՀ-ում
Կանանց միջազգային օրվա կապակցությամբ` մարտի 8-ին, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում Ավ. Իսահակյանի անվան կենտրոնական գրադարանի նախաձեռնությամբ և ՀՀ ԱՆ Քրեակատարողական ծառայության աջակցությամբ կազմակերպվել էր գրական-երաժշտական ցերեկույթ:
Դատապարտյալ և կալանավորված կանանց ու անչափահասներին այդ օրը իրենց անզուգական կատարումներով հիացրեց Հայաստանի գուսանական երգի պետական համույթը:
Միջոցառման ավարտին Ավ. Իսահակյանի անվան կենտրոնական գրադարանը ՀՀ ԱՆ «Աբովյան» քրեակատարողական հիմնարկի գրադարանին նվիրաբերեց հազար անուն գիրք` հարստացնելով տեղի գրադարանային ֆոնդը:
ՀՀ ԱՆ Քրեակատարողական վարչությունը հույս է հայտնում, որ այս գեղեցիկ միջոցառումով մեկնարկած համագործակցությունը կունենա իր շարունակությունը` ընդգրկելով նորանոր ոլորտներ:
Այս մասին տեղեկացնում է ՀՀ արդարադատության նախարարի մամուլի քարտուղարը: