10/03/2010 10:03
Էրդողանի ծաղրանկարի հեղինակին դատել են
Թուրքիայի դատարանը դատապարտել է անգլիացի ծաղրանկարիչ Մայքլ Դիքսոնին, ում ծաղրանկարի կերպարն է հանդիսացել Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիբ Էրդողանը:
Դատարանը որոշել է, որ Էրդողանի գլուխը շան մարմնի հետ միացրած ֆոտոկոլաժը վիրավորել է Թուրքիայի վարչապետի պատիվը և արժանապատվությունը:
Ինչպես հաղորդում է Ինտերֆաքսը, վկայակոչելով BBC-ին, ծաղրանկարիչը դատապարտվել է 425 օր ազատազրկման, սակայն պատժամիջոցը փոխարինվել է դրամական տույժի, որը նույնպես պարտադիր չէ վճարման, եթե նկարիչը հինգ տարվա ընթացքում այլևս որևէ ծաղրանկար չնկարի Էրդողանի վերաբերյալ: