10/03/2010 11:52
Հայ շախմատիստները` Եվրոպայի առաջնություններում
Խորվաթական Ռիեկա քաղաքում շարունակվում են Եվրոպայի շախմատի կանանց և տղամարդկանց առաջնությունները: Տղամարդկանց մրցումներում Հայաստանի ներկայացուցիչները հերթական` 4-րդ տուրում ընդամենը 4 հաղթանակ տոնեցին: Սամվել Տեր-Սահակյանն առավելության հասավ Կոբալիայի, Դավիթ Պետրոսյանը` Բարտելի, Արտաշես Մինասյանը` Զասլավսկու, Վահե Բաղդասարյանը` Զիվկովիչի նկատմամբ:
Ցավոք, առաջատարները ոչ-ոքիների և պարտությունների պատճառով չկարողացան ամրապնդվել մրցաշարային աղյուսակի վերնամասում: Տղամարդկանց մրցումներում ամենաբարձր արդյունքն ունեն Ռոբերտ Հովհաննիսյանը, Գաբրիել Սարգսյանը, Հրանտ Մելքումյանը, Տիգրան Լ. Պետրոսյանը և Սամվել Տեր-Սահակյանը, ովքեր 3-ական միավոր են վաստակել և մեկ միավորով զիջում են 1-2-րդ հորիզոնականները բաժանող Ջոբավային և Եֆիմենկոյին:
Իսկ կանանց մրցումներում գերազանց ելույթները շարունակում է Լիլիթ Գալոյանը, ով հաշվետու տուրում տոնեց հերթական հաղթանակը և այժմ ընդամենը կես միավորով է զիջում 100 տոկոսանոց արդյունք ունեցող միակ մասնակցին` Մոնիկա Սոչկոյին:
Տղամարդիկ
Լյասիչ-Գաբրիել Սարգսյան 0,5:0,5
Տիգրան Լ. Պետրոսյան-Արեշչենկո 0,5:0,5
Գրաչով-Հրանտ Մելքումյան 0,5:0,5
Սոկոլով-Ավետիք Գրիգորյան 1:0
Ռոբերտ Հովհաննիսյան-Բելով 0,5:0,5
Սերգեյ Գրիգորյանց-Վլադիմիր Հակոբյան 0,5:0,5
Սամվել Տեր-Սահակյան-Կոբալիա 1:0
Միրոն-Արման Փաշիկյան 0,5:0,5
Դավիթ Գ. Պետրոսյան-Բարտել 1:0
Զավեն Անդրիասյան-Բոդիրոգա 0,5:0,5
Զասլավսկի-Արտաշես Մինասյան 0:1
Վլադիմիր Պողոսյան-Բարլե 0:1
Զիվկովիչ-Վահե Բաղդասարյան 0:1
Սերգեյ Մովսիսյան-Չիրիլա 1:0
Ռիզ-Դավիթ Հարությունյան 0:1
Մրցաշարային աղյուսակը 4-րդ տուրից հետո
1. Ջոբավա-4
2. Եֆիմենկո-4
3. Նիսիպեանու-3,5
25. Սերգեյ Մովսիսյան-3
27. Ռոբերտ Հովհաննիսյան-3
39. Գաբրիել Սարգսյան-3
40. Հրանտ Մելքումյան-3
51. Տիգրան Լ. Պետրոսյան-3
57. Սամվել Տեր-Սահակյան-3
84. Ավետիք Գրիգորյան-2,5
99. Վլադիմիր Հակոբյան-2,5
119. Սերգեյ Գրիգորյանց-2,5
123. Դավիթ Գ. Պետրոսյան-2,5
124. Արտաշես Մինասյան-2,5
138. Դավիթ Հարությունյան-2,5
214. Արման Փաշիկյան-2
248. Վահե Բաղդասարյան-2
249. Զավեն Անդրիասյան-2
366. Վլադիմիր Պողոսյան-1
Ընդամենը` 408 մասնակից
Կանայք
Լիլիթ Գալոյան-Գունինա 1:0
Լիլիթ Մկրտչյան-Նելլի Աղինյան 0,5:0,5
Էլինա Դանիելյան-Կալզետտա 1:0
Ջելիկա-Անահիտ Խառատյան 1:0
Ալմիրա Սկրիպչենկո-Պուրցելաձե 1:0
Եվգենյա Դոլուխանովա-Զդեբսկայա 0,5:0,5
Մրցաշարային աղյուսակը 4-րդ տուրից հետո
1. Սոչկո Մոնիկա-4
2. Արախամիա-3,5
3. Սմիլայտե-3,5
5. Ալմիրա Սկրիպչենկո-3,5
8. Լիլիթ Գալոյան-3,5
48. Եվգենյա Դոլուխանովա-2,5
49. Էլինա Դանիելյան-2,5
77. Նելլի Աղինյան-2
84. Լիլիթ Մկրտչյան-2
130. Անահիտ Խառատյան-1
Ընդամենը` 158 մասնակից