10/03/2010 15:28
«Փյունիկը» մարտի 16-ին կխաղա Սարանսկի «Մորդովիայի» հետ
Երևանի «Փյունիկը» Իտալիայում շարունակում է նախապատրաստվել նոր մրցաշրջանին: Ուսումնամարզական հավաքի ընթացքում պլանավորվել են նաև ստուգողական հանդիպումներ: Հայաստանի չեմպիոնը հաջորդ խաղը կանցկացնի մարտի 11-ին կամ 12-ին, իսկ մյուսը` մարտի 16-ին: Առաջին խաղում մեր թիմի մրցակցի անունը հայտնի չէ, իսկ վերջին հանդիպումը «Փյունիկը», ինչպես հայտնում են ռուսաստանյան լրատվամիջոցները, կանցկացնի Սարանսկի «Մորդովիայի» հետ: Այդ հանդիպումը տեղի կունենա երեկոյան: Մրցակիցը խաղալու է հոգնածության ֆոնի վրա, քանի որ առավոտյան պլանավորել է ևս մեկ հանդիպում` կիպրոսյան «Նեա Սալամինկա» թիմի հետ:
Ավելացնենք, որ «Փյունիկը», ամենայն հավանականությամբ, պայմանագիր կստորագրի Զապորոժիեի «Մետալուրգի» 25-ամյա բարձրահասակ դարպասապահ Արթուր Լեսկոյի հետ, ով փորձաշրջան է անցնում հայկական ֆուտբոլի առաջատարի կազմում: