10/03/2010 16:59
Թուրք ֆուտբոլիստները կհրաժարվե՞ն մեկնել ԱՄՆ
Թուրքիայի ֆուտբոլի ազգային հավաքականը կարող է հրաժարվել այն հավաքներից, որոնք պլանավորել էր անցկացնել Ամերիկայի Միացյալ Նահանգներում, 2010 թ. հունիսին: Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների` պատճառն այն փաստն է, որ ԱՄՆ-ի կոնգրեսի միջազգային հարաբերությունների հանձնաժողովը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը:
Հիշեցնենք, որ Թուրքիայի ընտրանին աշխարհի առաջնության եզրափակիչ փուլի ուղեգիր չի նվաճել, իսկ Եվրոպայի 2012 թ. առաջնության ընտրական մրցաշարում ընդգրկվել է «Ա» խմբում` Գերմանիայի, Բելգիայի, Ավստրիայի, Ղազախստանի և Ադրբեջանի հավաքականների հետ միասին: