11/03/2010 13:19
Հայաստանի մինչև 17 տարեկանների հավաքականը մեկնեց Իրան
Հայաստանի մինչև 17 տարեկանների ֆուտբոլի հավաքականը մեկնեց Իրան, որտեղ ընկերական երկու հանդիպում կանցկացնի այդ երկրի հասակակիցների հետ: Հանդիպումները տեղի կունենան Թեհրանում, մարտի 12-ին և 14-ին: Այս մասին տեղեկացնում են ՀՖՖ մամուլի քարտուղարությունից:
Հայաստանի մինչև 17 տարեկանների հավաքականի գլխավոր մարզիչ Սուրեն Չախալյանը թիմ է հրավիրել հետևյալ ֆուտբոլիստներին:
Դարպասապահներ
Գարեգին Մարկոսյան («Փյունիկ»)
Գևորգ Հարությունյան («Փյունիկ»)
Պաշտպաններ
Հակոբ Լոռեցյան («Բանանց»)
Հարություն Օհանյան («Փյունիկ»)
Դավիթ Զաքարյան («Փյունիկ»)
Շիրակ Գևորգյան («Փյունիկ»)
Աշոտ Ավագյան («Փյունիկ»)
Արամ Շահնազարյան («Փյունիկ»)
Դավիթ Լևոնյան («Փյունիկ»)
Կիսապաշտպաններ
Ազատ Զաքարյան («Միկա»)
Գոռ Մալաքյան («Փյունիկ»)
Վասպուրակ Մինասյան («Փյունիկ»)
Վուլեն Այվազյան («Փյունիկ»)
Համլետ Ասոյան («Փյունիկ»)
Ղուկաս Պողոսյան («Փյունիկ»)
Արարատ Եգանյան («Փյունիկ»)
Աղվան Պապիկյան («ԼԿՍ Լոձ», Լեհաստան)
Հարձակվողներ
Վարդան Բակալյան («Փյունիկ»)
Արսեն Փիլոյան («Փյունիկ»)
Վաչիկ Գրիգորյան («Իմպուլս»)