11/03/2010 15:08
«Euronews»-ը ֆիլմ է նկարահանում ադրբեջանցի բլոգերների մասին
«Euronews» հեռուստաընկերությունը պատրաստվում է ձերբակալված ադրբեջանցի բլոգերներ Ադնան Հաջիզադեի և Էմին Միլլիի մասին փաստագրական ֆիլմ նկարահանել: Այս մասին ըստ «Ազադլըգը»-ի, ադրբեջանցի ուսանողների հետ հանդիպման ժամանակ տեղեկացրել է հեռուստաընկերության գլխավոր խմբագիր Պիտեր Բարաբասը:
Ներկայումս Ֆրանսիայում ուսանող ադրբեջանցի բլոգեր Էլնուր Մեջիդլին «Ազադլըգ»-ին հայտնել է, որ Պիտեր Բարաբասն այժմ նկարահանող խմբի հետ քննարկում է ֆիլմի սցենարը, որը պատմելու է բլոգերների կյանքի մասին` ձերբակալությունից առաջ և հետո, ձերբակալության գործընթացի և դատավարության մասին:
«Որպես Էմինի և Ադնանի ընկերներ, մենք օգնում ենք եվրոպական ալիքին սցենարը ձևավորելու գործում»,- ասել է ադրբեջանցի նորահայտ բլոգերը: