11/03/2010 09:49
Օբաման մեկ տարով երկարաձգեց Իրանի դեմ պատժամիջոցները
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման չորեքշաբթի օրը ևս մեկ տարով երկարաձգել է Իրանի դեմ միակողմանի տնտեսական պատժամիջոցները: Ինչպես նշված է Կոնգրես ուղարկված ծանուցումում, Իրանի իշխանությունների գործողությունները շարունակում են «արտակարգ վտանգ ներկայացնել ԱՄՆ-ի ազգային անվտանգությանը, արտաքին քաղաքականությանն ու տնտեսությանը»: Այս մասին հայտնում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ գործակալությունը:
ԱՄՆ նախագահ Բիլ Քլինթոնի օրոք` 1995 թ.-ի մարտի 15-ին մտցված պատժամիջոցներն արգելում են ամերիկյան ընկերություններին Թեհրանի հետ ֆինանսա-տնտեսաան գործարքներ կնքել, այդ թվում` նավթագազային հանքավայրերի ոլորտում:
Յուրաքանչյուր տարի Իրանի դեմ նշյալ պատժամիջոցների ժամկետը երկարաձգվում է մեկ տարով: