12/03/2010 15:47
Հայաստանի պատվիրակությունը Մոսկվա կմեկնի մարտի 15-ին
Մարտի 15-ին և 16-ին Մոսկվայում կքննարկվի «Եվրո-2012»-ի ընտրական մրցաշարի «B» խմբի խաղացանկը: Հանդիպման ընթացքում Հայաստանը կներկայացնեն ՀՖՖ փոխնախագահ Աշոտ Մանուկյանը և ՀՖՖ հավաքական թիմերի բաժնի պետ Էդգար Մանուկյանը: Այս մասին տեղեկացնում են Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի քարտուղարությունից:
Հիշեցնենք, որ մեր ընտրանու հետ միասին նույն խմբում են ընդգրկվել Ռուսաստանի, Սլովակիայի, Իռլանդիայի, Մակեդոնիայի, Հայաստանի և Անդորրայի ընտրանիները: