12/03/2010 10:22
Գյուլը կոչ է արել «չուռճացնել» Ցեղասպանության թեման
Շվեդիայի խորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանության վարաբերյալ բանաձևի ընդունումը որևէ կերպ չի ազդի Թուրքիայի վրա: Այս մասին, ըստ ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ի, հայտարարել է Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը:
«Մենք լավ գիտենք, թե ինչպես են ընդունվում նման որոշումները: Մեզ այն ոչ մի կերպ չի առնչվում», - ասել է նա:
Համաձայն աղբյուրի, Թուրքիայի նախագահը կոչ է արել «շատ չուռճացնել այդ թեման»:
«Դա այն հարցը չէ, որ պետք է լայնորեն քննարկվի, քանի որ այն մեզ չի վարաբերում», - կարծում է Ա.Գյուլը:
Բոլորին, ով բանաձևի շուրջ քվեարկություն է նախաձեռնել, այդ թվում` ԱՄՆ-ին, Գյուլն անվանել է «պատմությունը չհարգողներ»:
Շվեդիայի խորհրդարանը մարտի 11-ին ընդունեց բանաձև, որտեղ 1915 թ-ին Օսմանյան կայսրությունում հայերի ջարդերը որակված են որպես ցեղասպանություն: Ընդունված բանաձևում, որն ընդունվել 131 կողմ եւ 130 դեմ ձայների հարաբերակցությամբ, նշված է նաև ասորիների և պոնտացի հույների զանգվածային ջարդերի մասին: