13/03/2010 10:52
Մայքլ Ջեքսոնի էքսկլյուզիվ կահույքը Լաս-Վեգասի աճուրդում է
Մայքլ Ջեքսոնի պատվերով պատրաստված կահույքի 22 իրեր կներկայացվեն աճուրդում: Այն կկայանա Լաս-Վեգասում (Նևադա նահանագ) հունիսի 25-ին: Այս մասին ուրբաթ հայտնել է Julien's Auctions առևտրային տունը:
Յուրաքանչյուր լոտի գնահատված արժեքը տատանվում է 16.5 հզ-ից մինչև 150 հզ. դոլար: Երգիչը պատվիրել էր ձեռքի աշխատանքի գլուխգործոցներ, որպեսզի կահավորեր Լոնդոնի մոտակայքում գտնվող տունը:
Իտալիայում արված պատվերը խոսում է Ջեքսոնի կյանքի ճոխության և ծախսելու հակումների մասին: Լոտերի շարքում զմրուխտի գույնի բազկաթոռ է, որի կողքերը զարդարված են հսկայական ճենապակիներով, բռնակները ոսկեզօծ են, իսկ կարմիր կտորով պատված հենակի մեջտեղում ոսկով ասեղնագործ գերբն է, որը պատկերում է երկգլխանի արծիվ:
Բացի կահույքից` աճուրդում ներկայացված են նաև մի քանի այլ իրեր, այդ թվում` երգչի ինքնագրով ժակետ, սպիտակ ձեռնոցներ և տխրահռչակ Neverland կալվածքից բերված մի կտավ: