13/03/2010 14:09
Արթուր Մալոյանը հանդես կգա «Ուրալում»
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Մոսկվայի «Սպարտակի» ֆուտբոլիստ Արթուր Մալոյանը վերջերս փորձաշրջան էր անցնում ղազախական «Ակտոբեում», սակայն, ի վերջո, վերադարձավ Ռուսաստան և կընդգրկվի Եկատերինբուրգի «Ուրալի» կազմում: Մոտ օրերս նա կմիանա իր նոր թիմին, որն այժմ ուսումնամարզական հավաք է անցկացնում Թուրքիայում:
Ավելացնենք, որ «Ուրալի» կազմում են հանդես գալիս նաև Արտակ Ալեքսանյանը և Դենիս Թումասյանը: