13/03/2010 10:10
Օբամայի մամլո խոսնակը նորից ցնցեց բոլորին
Սպիտակ տան մամլո խոսնակ Ռոբերտ Գիբսը, ինչպես նախապես խոստացել էր, հաղթեց իր կանադացի գործընկերոջ հետ սկսած «գրազը»` հերթական բրիֆինգին ներկայանալով Կանադայի հոկեյի հավաքականի շապիկով:
Ըստ «Ռիա նովոստի»-ի, Գիբսի` մարզաշապիկով հայտնվելը բուռն արձագանք է առաջացրել լրագրողների շրջանում:
Մի քանի րոպե Օբամայի մամուլի քարտուղարն իրեն իսկական հանրաճանաչ մարդ է զգացել, բոլորը սկսել են լուսանկարել Գիբսին, ով սովորաբար բրիբինգների ժամանակ ելույթ է ունենում մոխրագույն, բարակ զոլավոր կոստյումներով: Նա անթաքույց ուրախությամբ բարձրացել է ամբիոնի մոտ և ցույց տվել շապիկի մեջքը, որի վրա 39 համարի տակ գրված է եղել «Գիբս»:
«Ահա վերջապես կատարեցի գործընկերոջս տված խոստումը: Չնայած նա բավականին հեռու է, բայց կարող է հիմա տեսնել: Այսօր մեզ մոտ` Սպիտակ տանը, անսպասելի «casual Friday»--ի է (ուրբաթ օր, երբ աշխատակիցները կարող են աշխատանքի ներկայանալ ոչ պաշտոնական հագուստով)»,-ժպիտով ասել նա: