13/03/2010 12:23
Վաշինգտոնն անհանգստացած է Իրանում կրոնական հալածանքների դեպքերով
Միացյալ Նահանգներն անհանգստացած են Իրանում կրոնական քողի ներքո իրականացվող հալածանքներով: Ինչպես հայտնում է ռուսաստանյան «Ազատություն» ռադիոկայանը, այդ մասին ուրբաթ օրը հայտարարել է ԱՄՆ Պետքարտուղարության մամլո խոսնակ Փի Ջեյ Քռոուլին: Ըստ նրա, վերջին մի քանի շաբաթների ընթացքում Իրանում ձերբակալվել է «Բահայ» շարժման առնվազն 25 անդամ, մինչև 60 անդամ կալանքի տակ են «զուտ կրոնական պատճառներից ելնելով»:
Պետդեպարտամենտը անհանգստություն է հայտնել, որ լրտեսության մեջ մեղադրվող բահայականների առաջնորդներին փաստաբան չի տրամադրվել: