15/03/2010 14:24
Իրանը պատմության դասեր կտա Ադրբեջանին
«Հարավային Ադրբեջանի ազգային զարթոնքի շարժում» կազմակերպության Ադրբեջանի ներկայացուցչությունը «մուսավաթ.քոմ»-ին հայտնել է, որ Իրանում որոշել են 2010 թ. ապրիլին Արդեբիլում գիտաժողով անցկացնել` նվիրված Ադրբեջանի` սեփական պատմության մասին խեղաթյուրման փաստերին:
Ըստ տեղեկության, Իրանում խստորեն անհանգստացած են հատկապես վերջին տարիներին Ադրբեջանում և Իրանի Ատրպատական նահանգում Ադրբեջանի պատմության, մշակույթի, ազգային ինքնության հետ կապված խեղաթյուրված գիտական հետազոտությունների առնչությամբ. դրանք հիմնականում տարածվում են երիտասարդության շրջանում: Գիտաժողովում ներկայացվելիք զեկույցները նվիրված կլինեն Իրանի ազգային միասնության ամրապնդմանը, իսլամի և ընդհանրապես Իրանի պատմության ճշգրիտ ներկայացմանը, ինչպես նաև Ադրբեջանի պատմության վերաբերյալ տարածվող սխալ կարծիքների քննադատությանը: Զեկույցներ կլինեն նաև անկախ Ադրբեջանի պատմության մեջ տեղի ունեցող ինքնության փոփոխության և նորացման մասին:
Շարժումից ստացված տեղեկություններից ելնելով` «մուսավաթ.քոմ»-ը ենթադրել է, որ «Իրանի իշխանությունը Ադրբեջանի և ադրբեջանիցների համար «ինչ- որ անակնկալ է պատրաստում»: