15/03/2010 10:21
Մեկնարկում է ՀՀ ԱԺ քառօրյա նստաշրջանը
Այսօր Հայաստանի Ազգային ժողովում մեկնարկում է հերթական քառօրյա նստաշրջանը: Մինչև մարտի 18-ը տևող նիստերի օրակարգում ընգրկված է 70 հարց և 22 պայմանագիր:
Ինչպես հայտնում են ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, ԱԺ յոթերորդ նստաշրջանի օրակարգի լրացումներ բաժնում ընդգրկվել է 5 հարց:
Չորրորդ գումարման ԱԺ յոթերորդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու մասին որոշման նախագիծը և մարտի 15-18-ի ԱԺ չորսօրյա նիստերի օրակարգի նախագիծը կհաստատվեն այսօրվա ԱԺ նիստում: