15/03/2010 13:33
Ռուսաստանը հրաժարվել է միավորել «Հարավային հոսքը» և Nabucco-ն
Ռուսաստանը չի քննարկում «Հարավային հոսքը» Nabocco-ին միավորելու հարցը: Այդ մասին հայտարարել է ՌԴ էներգետիկայի նախարար Սերգեյ Շմատկոն,-հաղորդում է Ինետերֆաքսը:
Այսպիսով, Շմատկոն մեկնաբանել է Eni իտալական նավթագազային ընկերության գլխավոր տնօրեն Պաոլո Սկարոնիի` երկու գազամուղերի միավորման առաջարկին: Իտալական ընկերության կարծիքով, երկու գազամուղների միավորումն անհրաժեշտ է ծախսերի կրճատման համար:
«Մեր նախագիծն ինձ ավելի ուժեղ է թվում` մենք ունենք և´ համաձայնություն, և´ գազ: Եվ մենք սպասում ենք թե, երբ Nabucco-ն կսկսի մեզ հետ մրցակցել»,-ասել է Շմատկոն:
«Գազպրոմ»-ին և «Eni»-ին են պատկանում «Հարավային հոսքի» 50-ական տոկոսները: Ավելի վաղ կանխատեսվում էր, որ նախագծին կմիանան ֆրանսիական EdF էներգետիկ ընկերությունը, սակայն ռուսական և իտալական ընկերությունները չեն կարողանում պայմանավորվել ֆրանսիական կողմի բաժնեմասի շուրջ:
«Գազպրոմն» արդեն հայտարարել է, որ Eni-ին «Հարավային հոսք»-ի նկատմամբ կառուցողական դիրքորոշում չունի:
«Հարավային հոսքը» Նովոռոսիյսկից անցնելու է Սև ծովով` դեպի բուլղարական Վառնա նավահանգիստ: Այնհուհետև, ճյուղավորվելով 2 մասի, գազամուղը կհասնի Իտալիա և Ավստրիա: Գազամուղի շինարարության մեկնարկը նախատեսված է 2013 թ-ին: Նպատակն է` թուլացնել տրանզիտային երկրներից մատակարարների և ստացողների կախվածությունը:
Ծրագրի արժեքը 25 մլրդ եվրո է, գազամուղի տարեկան թողունակությունը` 63 մլրդ խ/մ: