15/03/2010 10:15
Պան ԳԻ Մուն. Իրանի հարցը պետք է «խաղաղ կերպով լուծվի»
ՄԱԿ Անվտանգության խորհրդի անդամները խորհրդակցություններ են անցկացնում Իարնի դեմ հետագա պատժամիջոցների շուրջ: Այդ մասին ՌԻԱ Նովոստի գործակալությանը տված հարցազրույցում հայտարարել է ՄԱԿ Գլխավոր քարտուղար Պան Գի Մունը` մարտի 17-19 Մոսկվա կատարվելիք այցի նախաշեմին:
«ՄԱԿ ԱԽ-ն արդեն ընդունել է երեք պատժող բանաձև: Որքան ես հասկանում եմ, անդամները քննարկում են հետագա պատժամիջոցների հարցը: Այդ հարցը կարող է լուծվել միայն Անվտանգության խորհրդի անդամների կողմից», - ասել է Պան Գի Մունը:
Միաժամանակ ՄԱԿ Գլխավոր քարտուղարն ընդգծել է, որ Իրանի խնդիրը պետք է լուծել խաղաղ կերպով, միևնույն ժամանակ Թեհրանը պետք է պահպանի ՄԱԿ ԱԽ-ի բանաձևերը և համագործակցի ՄԱԳԱՏԷ-ի հետ:
«Այս հարցը պետք է լուծվի խաղաղ կերպով, երկխոսության միջոցով, բանակցությունների միջոցով», - նշել է ՄԱԿ Գլխավոր քարտուղարը: