16/03/2010 16:48
Ռուսները չընդառաջեցին հայերին ու մակեդոնացիներին
Ռուսական կողմին չի հաջողվել պայմանավորվել Եվրոպայի 2010 թ. առաջնության ընտրական խմբի մյուս ներկայացուցիչների հետ: Փաստելով այս իրողությունը` «Սովետսկի սպորտը» մեջբերել է Ռուսաստանի ֆուտբոլային միության նախագահ Սերգեյ Ֆուրսենկոյի խոսքերը:
«Այժմ խմբի խաղացանկը կկազմվի վիճակահանության արդյունքում, որը կանցկացնի ՈՒԵՖԱ-ն»,- շեշտել է նա:
«Սովետսկի սպորտի» տեղեկությունների համաձայն` կողմերը համաձայնության չեն հանգել Ռուսաստանի ընտրանու հետ Հայաստանի և Մակեդոնիայի հավաքականների հանդիպումների հարցում: