16/03/2010 10:01
Չիլիում կրկին ուժեղ երկրաշարժ է տեղի ունեցել
Հերթական ուժեղ երկրաշարժը` 6,7 մագնիտուդով, տեղի է ունեցել Չիլիում: Մասնագետների հաղորդմամբ, երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Կոնպենսյոն քաղաքից 72 կմ հեռավորության վրա:
Հիշեցնենք, որ Կոմպենսյոնում ուժեղ երկրաշարժ էր տեղի ունեցել այս տարվա փետրվարին:
Ինչպես հաղորդում է ՌԻԱ Նովոստին, այս պահին զոհերի, ավերվածությունների, ինչպես նաև ցունամիի վտանգի վերաբերյալ տեղեկություններ չկան: