16/03/2010 14:36
Հայ շախմատիստները` Եվրոպայի առաջնություններում
Խորվաթական Ռիեկայում շարունակվում են Եվրոպայի շախմատի տղամարդկանց և կանանց առաջնությունները: Ուժեղ սեռի ներկայացուցիչների պայքարում հաղթարշավը շարունակում է Վլադիմիր Հակոբյանը: Հաշվետու տուրում նա պարտության մատնեց Վիցկովիչին և այժմ 7 միավորով հանգրվանել է մրցաշարային աղյուսակի 8-րդ հորիզոնականում: Ի դեպ, նույնքան միավոր ունի նաև երկրորդ տեղում հաստատված Եֆիմենկոն: Վլադիմիր Հակոբյանը միանձնյա առաջատարից` Յան Նեպոմնյաշչիից հետ է մնում ընդամենը կես միավորով:
Ցավոք, 9-րդ տուրում անհաջող հանդես եկավ մեր մյուս առաջատարը` Հրանտ Մելքումյանը: Զիջելով Տիմոֆեևին` նա գլորվեց 29-րդ հորիզոնական:
Կանանց մրցաշարում Լիլիթ Գալոյանը կրկին մեկ միավոր վաստակեց և վերադարձավ առաջատարների շարք: Այս անգամ նրա զոհը, ցավոք, Հայաստանի ներկայացուցիչներից մեկն էր` Էլինա Դանիելյանը:
9-րդ տուր
Տղամարդիկ
Վլադիմիր Հակոբյան-Վիցկովիչ 1:0
Տիմոֆեև-Հրանտ Մելքումյան 1:0
Գաբրիել Սարգսյան-Ժիգալկո 1:0
Արման Փաշիկյան-Նևեդնիչի 1:0
Հովելլ-Ռոբերտ Հովհաննիսյան 0,5:0,5
Տիգրան Լ. Պետրոսյան-Սվիերց 1:0
Լուպուլեսկու-Դավիթ Գ. Պետրոսյան 1:0
Սամվել Տեր-Սահակյան-Գուստաֆսոն 0:1
Սուլաշվիլի-Զավեն Անդրիասյան 0:1
Ավետիք Գրիգորյան-Սմիռնով 1:0
Արտաշես Մինասյան-Բուսս 1:0
Վահե Բաղդասարյան-Լազիչ 1:0
Վլադիմիր Պողոսյան-Բառ Ավիվ 1:0
Սերգեյ Մովսիսյան-Մամեդով 1:0
Դավիթ Հարությունյան-Մայվալդ 0,5:0,5
Զվյագինցև-Սերգեյ Գրիգորյանց 1:0
Մրցաշարային աղյուսակը 9-րդ տուրից հետո
1. Յան Նեպոմնյաշչի-7,5 միավոր
2. Եֆիմենկո-7
3. Ջոբավա-7
8. Վլադիմիր Հակոբյան-7
9. Սերգեյ Մովսիսյան-6,5
29. Հրանտ Մելքումյան-6
38. Գաբրիել Սարգսյան-5
45. Տիգրան Լ. Պետրոսյան-6
70. Արման Փաշիկյան-6
79. Ռոբերտ Հովհաննիսյան-5,5
86. Ավետիք Գրիգորյան-5,5
110. Զավեն Անդրիասյան-5,5
120. Սերգեյ Գրիգորյանց-5
132. Դավիթ Գ. Պետրոսյան-5
147. Արտաշես Մինասյան-5
150. Դավիթ Հարությունյան-5
186. Սամվել Տեր-Սահակյան-4,5
295. Վահե Բաղդասարյան-4
330. Վլադիմիր Պողոսյան-3,5
Ընդամենը` 408 մասնակից
Կանայք
Լիլիթ Գալոյան-Էլինա Դանիելյան 1:0
Մակրոպոլուս-Լիլիթ Մկրտչյան 0:1
Նելլի Աղինյան-Բաչիու 1:0
Հաաստ-Անահիտ Խառատյան 1:0
Գվետաձե-Էլմիրա Սկրիպչենկո 0:1
Եվգենյա Դոլուխանովա-Մատվեևա 0:1
Մրցաշարային աղյուսակը 9-րդ տուրից հետո
1. Սոչկո-7,5 միավոր
2. Մուզիչուկ-7
3. Ստեֆանովա-7
8. Լիլիթ Գալոյան-6,5
16. Էլմիրա Սկրիպչենկո-6
36. Էլինա Դանիելյան-5,5
54. Լիլիթ Մկրտչյան-5
71. Եվգենյա Դոլուխանովա-4,5
89. Նելլի Աղինյան-4,5
141. Անահիտ Խառատյան-3
Ընդամենը` 158 մասնակից