16/03/2010 10:15
Լուկաշենկոն և Չավեսը պայմանավորվել են նավթի հարցով
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն և Վենեսուելայի նախագահ Ուգո Չավեսը պայմանավորվածություն են ձեռք բերել` վենեսուելական նավթը Բելառուսի նավթարդյունաբերական գործարաններ մատակարարելու վերաբերյալ:
Ինչպես հայտնում է Ինֆոքս.ռու-ն, Չավեսը հայտարարել է, որ այս պայմանավորվածությունը կարևոր քայլ է Բելառուսի հետ իր երկրի կապերի ամրապնդման հարցում:
Այսպիսով, վենեսուելական նավթը կմշակվի Բելառուսի գործարաններում, իսկ այնուհետև կվաճառվի եվրոպացի սպառողներին:
Բացի այդ, երկու երկրների ղեկավարները նաև պայմանավորվել են Բելառուսի կողմից Առագուա վենեսուելական նահանգում կարիքավոր ընտանիքների համար 5 հազար տուն կառուցելու շուրջ: