16/03/2010 12:04
Սահակաշվիլին քննադատել է «Իմեդի»-ի թողարկած «թատրոնը»
Վրաստանի նախագահ Միխեիլ Սահակաշվիլին խիստ քննադատության է արժանացրել «Իմեդի» հեռուստաալիքով շաբաթ օրը ցուցադրված բեմականացված սյուժեն` ռուսաստանյան զորքերի` Վրաստան ներխուժման և իր` սպանված լինելու վերաբերյալ:
Ինչպես հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանի ռուսաստանյան ծառայությունը, երկուշաբթի օրը Սահակաշվիլին հայտարարել է, որ բնակչության մոտ խուճապ առաջացրած տեսանյութը «վնասակար» էր վրաց հասարակության համար:
Հեռուստաալիքի թողարկած նյութը նաև քննադատել են «Իմեդի»-ի հիմնադիր Բադրի Պատառկացիշվիլիի ընտանիքը, Վրաստանում ԱՄՆ դեսպանը և Ռուսաստանի ԱԳՆ-ն: