17/03/2010 10:43
Էրդողան. «Մեծ պատասխանատվություն է դրվում ԵԱՀԿ Մինսկի խմբի վրա»
Մեծ Բրիտանիայի վարչապետ Գորդոն Բրաունի հետ Լոնդոնում տված համատեղ մամլո ասուլիսի ժամանակ Թուրքիայի վարչապետ Ռեջեթ Թայիբ Էրդողանը հայտարարել է, որ «մեծ պատասխանատվություն է դրվում ԵԱՀԿ Մինսկի խմբի վրա»:
«Ես նույնիսկ կասեի, որ բոլոր խնդիրների լուծումը կախված է ԵԱՀԿ ՄԽ գործունեության արդյունքներից»,-Էրդողանի խոսքերն է մեջբերում «1նյուզ.ազ-ը»` հղում անելով թուրքական լրատվամիջոցներին:
«Եթե նրանք պատասխանատվությամբ վերաբերվեն իրենց աշխատանքին, ապա խնդիրներ չեն մնա ոչ Թուրքիայի և Հայաստանի, ոչ էլ Ադրբեջանի ու Հայաստանի միջև: Ամեն ինչ այժմ կախված է ԵԱՀԿ ՄԽ աշխատանքից»,-ասել է նա: