17/03/2010 14:05
Հայ շախմատիստները` Եվրոպայի առաջնություններում
Խորվաթական Ռիեկա քաղաքում ընթացող Եվրոպայի շախմատի տղամարդկանց և կանանց անհատական առաջնություններում տեղի են ունեցել 10-րդ տուրի պարտիաները` որոշակիորեն ընդգծելով, թե որ շախմատիստները հնարավորություններ ունեն` պայքարելու չեմպիոնի կոչման համար: Հայ գրոսմայստեր Վլադիմիր Հակոբյանը նույնպես հաղթողի կոչման հավակնորդների թվում է: Հաշվետու տուրում նա ոչ-ոքի խաղաց Սոկոլովի հետ և պահպանեց 8-րդ տեղը մրցաշարային աղյուսակում: Առաջատարը` Յան Նեպոմնյաշչին, նրան գերազանցում է ընդամենը կես միավորով:
Իրենց դիրքերն աղյուսակում զգալիորեն բարելավել են նաև Արման Փաշիկյանը, Ռոբերտ Հովհաննիսյանը և Ավետիք Գրիգորյանը, ովքեր համապատասխանաբար առավելության են հասել Սաֆարլիի, Էրդոսի և Ռյազանցևի նկատմամբ:
Կանանց առաջնությունում Լիլիթ Գալոյանը պարտվեց Մարի Սեբագին և առաջատարին` Սմիլայտեին, արդեն զիջում է 2 միավորով: Արաբիձեի նկատմամբ հաղթանակ տոնած Լիլիթ Մկրտչյանն իր ակտիվում 6 միավոր ունի:
10-րդ տուր
Տղամարդիկ
Վլադիմիր Հակոբյան-Սոկոլով 0,5:0,5
Մարկուս-Գաբրիել Սարգսյան 0,5:0,5
Կուռնոսով-Տիգրան Լ. Պետրոսյան 1:0
Սաֆարլի-Արման Փաշիկյան 0:1
Սոչկո-Հրանտ Մելքումյան 1:0
Ռյազանցև-Ավետիք Գրիգորյան 0:1
Զավեն Անդրիասյան-Մաստրովասիլիս 0:1
Ռոբերտ Հովհաննիսյան-Էրդոս 1:0
Դավիթ Գ. Պետրոսյան-Սեդլակ 0,5:0,5
Ռեուտսկի-Արտաշես Մինասյան 0:1
Համիտևիչի-Սամվել Տեր-Սահակյան 0,5:0,5
Կուրման-Վահե Բաղդասարյան 0:1
Վլադիմիր Պողոսյան-Բենտիվեգնա 0:1
Սուտովսկի-Սերգեյ Մովսիսյան 0,5:0,5
Սվիերց-Դավիթ Հարությունյան 1:0
Սերգեյ Գրիգորյանց-Սարիկ 0,5:0,5
Մրցաշարային աղյուսակը 10-րդ տուրից հետո
1. Նեպոմնյաշչի 8
2. Ջոբավա 7,5
3. Եֆիմենկո 7,5
8. Վլադիմիր Հակոբյան 7,5
10. Սերգեյ Մովսիսյան 7
29. Արման Փաշիկյան 7
40. Ռոբերտ Հովհաննիսյան 6,5
42. Գաբրիել Սարգսյան 6,5
56. Ավետիք Գրիգորյան 6,5
75. Հրանտ Մելքումյան 6
84. Տիգրան Լ. Պետրոսյան 6
99. Արտաշես Մինասյան 6
121. Սերգեյ Գրիգորյանց 5,5
129. Դավիթ Գ. Պետրոսյան 5,5
174. Զավեն Անդրիասյան 5,5
185. Սամվել Տեր-Սահակյան 5
191. Դավիթ Հարությունյան 5
245. Վահե Բաղդասարյան 5
347. Վլադիմիր Պողոսյան 3,5
Ընդամենը` 408 մասնակից
Կանայք
Սեբագ-Լիլիթ Գալոյան 1:0
Պենգ-Էլինա Դանիելյան 1:0
Լիլիթ Մկրտչյան-Արաբիձե 1:0
Գրոմովա-Նելլի Աղինյան 0,5:0,5
Նիկոլովա-Անահիտ Խառատյան 1:0
Էլմիրա Սկրիպչենկո-Սեդինա 1:0
Ֆախիրիդու-Եվգենյա Դոլուխանովա 0,5:0,5
Մրցաշարային աղյուսակը 10-րդ տուրից հետո
1. Սմիլայտե 8,5
2. Կրամլինգ 8
3. Սոչկո 7,5
11. Էլմիրա Սկրիպչենկո 7
18. Լիլիթ Գալոյան 6,5
40. Լիլիթ Մկրտչյան 6
53. Էլինա Դանիելյան 5,5
74. Եվգենյա Դոլուխանովա 5
84. Նելլի Աղինյան 5
147. Անահիտ Խառատյան 3
Ընդամենը` 158 մասնակից