17/03/2010 09:38
Թբիլիսիում տասնյակ տներ ջրի տակ են մնացել
Վրաստանը գտնվում է հզոր ցիկլոնի ազդեցության ներքո: Անդադար տևացող անձրևները ողջ հանրապետության տարածքում հարյուրավոր տներ են ջրի տակ թողել:
Ինչպես հայտնում է Վեստի.ռու-ն, Վրաստանի որոշ շրջաններում դադարեցվել է էլեկտրաէներգիայի մատակարարումը: Սելավաջրերը վնասել են էլեկտրահաղորդման լարերը, քանդել կամուրջներ և ոչնչացնել գյուղատնտեսական ցանքատարածքներ: Աղետին զոհ են գնացել մեծ քանակությամբ ընտանի կենդանիներ և թռչուններ:
Ուժեղ անձրևներն իրենց հետևանքներն են թողել Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում` հատկապես քաղաքի հին մասում: Այստեղ տասնյալ տներ են ջրի տակ մնացել: Խնդիրներ են առաջացել նաև էլեկտրաէներգիայի և ջրի մատակարարման հետ: