17/03/2010 11:36
Այսօր կշարունակվի Զ. Փոստանջյանի բողոքի դատաքննությունը
Մարտի 17-ին, ժամը 15.00-ին, Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, նախագահությամբ դատավոր Էդիկ Ավետիսյանի, կշարունակվի «Ժառանգություն» կուսակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանի բողոքի դատաքննությունն ընդդեմ ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետ Ներսես Նազարյանի պաշտոնեական անգործության: Այս մասին ասված է Զ.փոստանջայանի տրամադրած հաղորդագրությունում: