18/03/2010 11:22
Անտոնիո Բանդերասը դարձավ ՄԱԿ բարի կամքի դեսպան
Հանրահայտ իսպանացի դերասան Անտոնիո Բանդերասը, համալրելով այնպիսի աստղերի շարքերը, ինչպիսիք են թենիսիստուհի Մարիա Շարապովան, ֆուտբոլիստ Զինեդին Զիդանը, դարձել է ՄԱԿ Զարգացման ծրագրի բարի կամքի դեսպան:
Իր նոր դերում դերասանը կփորձի մարդկության ուշադրությունը գրավել աղքատության, շրջակա միջավայրի աղտոտման և գենդերային խտրականության խնդիրների վրա:
«Աղքատությունը զրկում է մեզ ժողովրդի ներուժից` խանգարելով լինել այնպիսին, ինչպիսին կարող ենք լինել», - ելույթ ունենալով ՄԱԿ գրասենյակում` հայտարարել է Բանդերասը: