18/03/2010 11:31
Մոսկվայում կկայանա Լավրովի և Քլինթոնի հանդիպումը
Այսօր Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը երկկողմ հանդիպում կունենա ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի հետ:
Ինտերֆաքսի հաղորդմամբ, երկու երկրների արտաքին գերատեսչությունների ղեկավարները կլսեն հարձակողական սպառազինության շուրջ ներկայացվող զեկույցը:
ԱՄՆ պետքարտուղարը Մոսկվա է ժամանում մերձավորարևելյան «քառյակի» (ՌԴ, ԵՄ, ԱՄՆ, ՄԱԿ) նախարարների նիստին մասնակցելու նպատակով, որը տեղի կունենա վաղը` մարտի 19-ին:
Խոսելով Քլինթոնի հետ սպասվող հանդիպման մասին` Սերգեյ Լավրովը հայտնել է, որ այն կընդգրկի ռուս-ամերիկյան հարաբերություններին առնչվող հարցերի լայն շրջանակ:
«Մենք կքննարկենք գործերի ընդհանուր վիճակը և կդիտարկենք, թե որտեղ են անհրաժեշտ օժանդակ ջանքեր, որպեսզի այս կամ այլ գործնական հարցերն ընթացք ստանան»,- նշել է ՌԴ ԱԳ նախարարը:
Նա նաև ընգծել է, որ ՌԴ և ԱՄՆ հարաբերությունների ներկայիս մակարդակը բավականին բարձր է, բոլոր գերատեսչությունները մշտապես կապի մեջ են միմյանց հետ: