18/03/2010 14:40
Երևան են ժամանել 20 սլովակ գործարար
Այսօր Երևանում բացվելու է հայ-սլովակյան բիզնես ֆորումը: Պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Սլովակիայի արտգործնախարար Միրոսլավ Լայչակը իր հայաստանյան գործընկեր Էդվարդ Նալբանդյանի հետ համատեղ ասուլիսի ժամանակ հայտնեց, որ իր հետ Երևան են ժամանել 20 սլովակ գործարարներ` համաժողովին մասնակցելու նպատակով:
Նշելով, որ Հայաստանն ու Սլովակիան լիարժեք չեն օգտագործում իրենց ներուժը` զարգացնելու երկկողմ տնտեսական համագործությունը ու մեծացնելու ապրանքաշրջանառությունը, Միրոսլավ Լայչակը հույս հայտնեց, որ համաժողովը կնպաստի հայ-սլովակյան տնտեսական կապերի ընդլայնմանը:
«Մեր գործարարները շահագրգռված են զարգացնելու երկկողմ համագործակցությունը: Մենք գտնում ենք, որ կարող ենք ներդրումներ իրականացնել Հայստանում»,- նշեց Սլովակիայի արտգործնախարարը: