18/03/2010 11:36
Վլադիմիր Հակոբյանը եզրագծում սայթաքեց
Խորվաթական Ռիեկայում տեղի ունեցած Եվրոպայի շախմատի տղամարդկանց և կանանց 2010 թ. առաջնություններն արդեն անցյալում են: 11-րդ տուրը, անկեղծ ասած, սպասումների տուր էր: Հայ շախմատասերներն ակնկալում էին, որ Հայաստանի ներկայացուցիչ Վլադիմիր Հակոբյանը կկարողանա նվաճել մայրցամաքի չեմպիոնի կոչումը: Նրա մրցակիցն առաջատարն էր` Յան Նեպոմնյաշչին: Հաղթանակի դեպքում Վլադիմիրը կես միավորով կշրջանցեր նրան: Ցավոք, հայ գրոսմայստերը պարտվեց Բրյանսկի ներկայացուցչին և մրցաշարային աղյուսակում նահանջեց 16-րդ հորիզոնական: Իսկ Նեպոմնյաշչին 9 միավորով միանձնյա գլխավորեց մրցաշարային աղյուսակը և նվաճեց չեմպիոնի կոչումը:
Մեր շախմատիստներից լավագույն արդյունքն արձանագրեց Արման Փաշիկյանը: Վերջին տուրում նա պարտության մատնեց Բերգին և 8 միավորով եզրափակեց լավագույն տասնյակը:
Կանանց մրցաշարում լավագույն արդյունքն ունեցող Լիլիթ Գալոյանը, ով հաշվետու տուրում զիջեց Մուզիչուկին, 6,5 միավորով ընդամենը 29-րդն է: Իսկ չեմպիոնուհու կոչմանն արժանացավ Կրամլինգը` վաստակելով 9 միավոր և կես միավորով գերազանցելով երկրորդ տեղում հաստատված Սմիլայտեին:
Տղամարդիկ
Նեպոմնյաշչի-Վլադիմիր Հակոբյան 1:0
Արման Փաշիկյան-Բերգ 1:0
Գաբրիել Սարգսյան-Ռոմանով 1:0
Ավետիք Գրիգորյան-Լ'Ամի 0,5:0,5
Օլեքսիենկո-Ռոբերտ Հովհաննիսյան 0:1
Հրանտ Մելքումյան-Արեշչենկո 0,5:0,5
Արտաշես Մինասյան-Լազնիկա 0:1
Տիգրան Լ. Պետրոսյան-Նիկոլով 0,5:0,5
Սարիչ-Զավեն Անդրիասյան 0,5:0,5
Կովաչևիչ-Դավիթ Գ. Պետրոսյան 0,5:0,5
Սամվել Տեր-Սահակյան-Ռուկավինա 1:0
Վահե Բաղդասարյան-Զուֆիչ 0:1
Լանզանի-Վլադիմիր Պողոսյան 0:1
Սերգեյ Մովսիսյան-Սոչկո 0,5:0,5
Կալեգին-Սերգեյ Գրիգորյանց 0,5:0,5
Դավիթ Հարությունյան-Գուտով 0,5:0,5
Մրցաշարային ամփոփիչ աղյուսակ
1. Նեպոմնյաշչի 9
2. Ջոբավա 8,5
3. Տիմոֆեև 8,5
10. Արման Փաշիկյան 8
12. Սերգեյ Մովսիսյան 7,5
16. Վլադիմիր Հակոբյան 7,5
22. Ռոբերտ Հովհաննիսյան 7,5
36. Գաբրիել Սարգսյան 7,5
58. Ավետիք Գրիգորյան 7
70. Հրանտ Մելքումյան 6,5
79. Տիգրան Լ. Պետրոսյան 6,5
126 . Սերգեյ Գրիգորյանց 6
131 . Դավիթ Գ. Պետրոսյան 6
139 . Սամվել Տեր-Սահակյան 6
157 . Արտաշես Մինասյան 6
170 . Զավեն Անդրիասյան 6
195 . Դավիթ Հարությունյան 5,5
283 . Վահե Բաղդասարյան 5
329 . Վլադիմիր Պողոսյան 4,5
Ընդամենը` 408 մասնակից
Կանայք
Լիլիթ Գալոյան-Մուզիչուկ 0:1
Գվետաձե-Լիլիթ Մկրտչյան 1:0
Էլինա Դանիելյան-Սչուտ 1:0
Նելլի Աղինյան-Ֆախիրիդու 1:0
Անահիտ Խառատյան-Ստարչևիչ 1:0
Ստեֆանովա-Էլմիրա Սկրիպչենկո 0,5:0,5
Եվգենյա Դոլուխանովա-Գրոմովա 1:0
Մրցաշարային ամփոփիչ աղյուսակ
1. Կրամլինգ 9
2. Սմիլայտե 8,5
3. Սոչկո 8
13. Էլմիրա Սկրիպչենկո 7,5
29. Լիլիթ Գալոյան 6,5
35. Էլինա Դանիելյան 6,5
53. Եվգենյա Դոլուխանովա 6
55. Լիլիթ Մկրտչյան 6
68. Նելլի Աղինյան 6
142 . Անահիտ Խառատյան 4
Ընդամենը` 158 մասնակից